Զուրաբյան Ժաննա

Zurabyan Janna 1Ժաննա Պետրոսի Զուրաբյան
Երաժշտագետ
1981 թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) և վարչության անդամ է:

Ծնվել է 30.08.1941 թ., ք. Կիրովականում:
Էլ. փոստ` Zurabian@yandex.ru

 

Կրթություն

1966 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատրիայի (ԵՊԿ) երաժշտագիտության բաժինը (ղեկ.՝ Ա. Բարսամյան):

1984 թ. Կիևի Մ. Ռիլսկու անվան ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Թեմատիզմի ազգային ինքնատիպությունը հայ սիմֆոնիկ երաժշտության մեջ» թեմայով:
2014 թ. ՀՀԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ազգային մոնոդիայի ստեղծագործական վերադրսևորումները հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններում» թեմայով:

 

Աշխատանքային գործունեություն

1963-1980 թթ. Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է երաժշտա-տեսական առարկաներ:
1982-1991 թթ. ղեկավարել է Հայաստանի  կոմպոզիտորների միության  երաժշտագիտական սեկցիան:
1970 թ-ից  դասավանդում է ԵՊԿ երաժշտության պատմության ամբիոնում:
1992 թ-ից վարում է ԵՊԿ գիտական քարտուղարի պաշտոնը:

 

 Երաժշտագիտական գործունեություն

Գործում է երաժշտագետի մասնագիտության տարբեր բնագավառներում՝ գիտական, մանկավարժական, քննադատական-հրապարակախոսական, լուսավորչական, հասարակական-կազմակերպչական:

 

Տարբեր տարիների եղել է ՀՀ մշակույթի նախարարության, Բարձրագույն կրթության նախարարության, Հայֆիլհարմոնիայի, ՀՀ Ռադիո-հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդների անդամ, ՀՀ վարչապետին կից կանանց հանրային խորհրդի անդամ (Ա.Մարգարյանի օրոք), տարբեր մրցույթների ժյուրիի անդամ, 2013-ից՝ ՀՀ նախագահի կողմից տրվող Պետական մրցանակի մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀԳԱ Արվեստի ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 016 Արվեստագիտության խորհրդի անդամ (2014 թ-ից):

 

Հրատարակված աշխատություններ
ա) Մենագրություններ

  1. «Ալ. Աճեմյան», «Արճեշ» հրատ., Երևան, 1997 թ.
  2. «Ազգային ինտոնացիոն ակունքները հայ սիմֆոնիկ երաժշտության թեմատիզմում», «Կոմիտաս» հրատ., Երևան, 2002 թ. (ռուսերեն լեզվով)
  3. «Երաժշտության աշխարհում» գիրք II, Հայկական օպերա, համահեղինակ՝ Ռ. Եսայան, «Արևիկ» հրատ., Երևան, 2006 թ.
  4. «Մոնոդիան հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններում» – Երևան, 2014, ՀՀ «Գիտություն» հրատ.:

բ) Շուրջ 40 գիտական հոդված  Հայաստանյան և արտասահմանյան գիտական ժողովածուներում, որոնց մեծ մասը նվիրված է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում ազգային բնորոշության դրսևորումների բացահայտմանը:
գ) Շուրջ 40 հոդված երաժշտական հանրագիտարաններում (Երևան, Լոնդոն, Դեթրոյթ և այլն):
դ) Շուրջ 30 հոդված ՀՀ պարբերական մամուլում:
ե) Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովներում (Երևան, Գյումրի, Մոսկվա, Լենինգրադ, Տալին, Վիլնյուս, Դուշանբե, Քեմբրիջ-ԱՄՆ և այլն):
զ) երաժշտական-լուսավորչական աշխատանքներ, այդ թվում` շուրջ 400 բեմական ելույթ (ներածական խոսք, համերգ-զրույցներ) ՀԿՄ, Երաժշտական ընկերության, «Գիտելիք» ընկերության, «Դպրոցականի ֆիլհարմոնիայի», կոնսերվատորիայի – համերգային միջոցառումներին:
Իրագործել է 200-ից ավելի ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ, այդ թվում՝ ամբողջական հաղորդաշարեր՝ «Հայկական ռոմանս», «Դեմիրճյան-25», «Երաժշտական հանրագիտարան», «Քո սիրած կոմպոզիտորը», «Հայ կոմպոզիտորների նոր երկերը», «Ռուսական երաժշտության դասականները» և այլն:

 

Կոչումներ, մրցանակներ, գիտական աստիճան, պետական պարգևներ

1988 թ. ստացել է ԵՊԿ դոցենտի գիտական աստիճան:
1996 թ. ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:
2002 թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի (ABI) տնօրենների խորհրդի, խմբագիրների կառավարման խորհրդի և հրատարակչությունների խորհրդի որոշմամբ շնորհվել է «Խորհրդատուների պատվավոր անդամի կոչում»:
2013 թ. ՀՀ նախագահի կողմից շնորհվել է «Մովսես Խորենացի» մեդալ:
«Լավագույն հոդվածաշարի» համար արժանացել է Արա Աբրահամյանի կողմից սահմանվող Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության մրցանակի: