Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ:
Առաջին անգամ մրցույթը կանցկացվի երկու քաղաքներում՝ Երևանում և Դիլիջանում: Շուրջ 3 օր մասնակիցները կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը:
Ի տարբերություն նախորդ տարիների`այս տարի 2 տարիքային խմբերում էլ մրցույթը կանցկացվի երկու փուլով:


Գալա համերգը մրցույթի պատմության մեջ առաջին անգամ կկայանա Երևանից դուրս՝ Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահում:
Մրցույթի բոլոր մասնակիցները, ավանդույթի համաձայն, ստանալու են խրախուսական նվերներ, պատվոգրեր, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներ, իսկ հաղթող մասնակիցները` նաև դրամական պարգև: Դրամական պարգևներ կստանան մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:
Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել +37455 07 07 80 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան էջին (facebook.com/mirzoyancompetition):
* Մրցույթի մասնակցության վճար չկա
* Մասնակիցների, նրանց 1 ծնողի (կամ խնամակալի)*, մասնակիցների ուսուցիչների Դիլիջան տեղափոխության, կեցության, սննդի ծախսերը հոգում է նախագիծը:
* Ստեղծագործությունների կատարողների (այլ ոչ հեղինակների) տարիքը կարող է գերազանցել 18 տարեկանը:
* Նախագծին կարող են մասնակցել նաև նախորդ մրցույթի հաղթողները:
* Մասնակիցներն իրենք են ապահովում իրենց ստեղծագործությունների կատարումները:
_________________________________________