Հովհաննիսյան Արամ

Aram Hovhannisyan (3)Արամ Ռոբերտի Հովհաննիսյան 
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:

Ծնվել է 15.08.1984 թ., ք. Երևանում:
Էլ. փոստ՝ aram.r.hovhannisyan@gmail.com
Կայք՝ www.soundcloud.com/aram-hovhannisyan

 

mus phot vid

 

 

Կրթություն

1999-2003 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (ղեկ.` Լևոն Չաուշյան) և փողային (ղեկ.` Եվգենի Նոնինյան)ի բաժիններում:
2003-2008 թթ. ուսանել է Ժնևի Երաժշտության բարձրագույն դպրոցի կոմպոցիզիայի բաժնում (ղեկ. Միքաէլ Ժարրել)` ստանալով MA in Arts կոչում:
2003-2004 թթ. ուսումնասիրել է էլեկտրո-ակուստիկ երաժշտություն՝ Ռայներ Բյոշի ղեկավարությամբ:
2006 – 2008 թթ  ստացել է վարպետության դասեր հանրահայտ կոմպոզիտորներ Տրիստան Մյուրայից (Ֆրանսիա) և Պետեր Էտվըշից (Հունգարիա):

 

Աշխատանքային գործունեություն

2010 թ. եղել է Ժնևում Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված համերգի գեղարվեստական ղեկավարը:
2011 թ. Ժնևի Avetis հայ-շվեյցարական մշակութային կազմակերպության կոմիտեյի անդամ է:
2012 թ. եղել է Գյումրիում A Lumine փառատոնի համահեղինակ, երաժշտական մասի գեղարեվստական ղեկավարը:
2012 թ. եղել է Երևանում Cultural.am հասարակական կազմակերպության ղեկավար-խորհրդի անդամ:
2012 թ. եղել է Երևանում Intervention նախագծի համահեղինակ:
2013 թ. եղել է Երևան – Ծաղկաձորյան «Արվեստի Եռօրյա Ակադեմիայի» հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը:
2014 թ. եղել է Հաննովերի Tag(h)ebuch միջազգային նախագծի գեղարվեստական ղեկավարը:
2018 թ.-ից ԵՊԿ պրոռեկտորն է:

 

Ստեղծագործությունների ցանկ

«Litania» ձայնի և անսամբլի համար, 2001 թ.
«Between dream and reality» 5 մենակատարի համար, 2003/2008 թ.
«Les deux visions de mémoire» ֆլեյտայի համար, 2003 թ.
«Cahier de Tristesse» 3 պիես 4 մենակատարի համար, 2004-2005 թթ.
«…(piano) musique pour piano» դաշնամուրի համար, 2004թ.
«Irae» ֆլեյտայի, բաս-հոբոյի, ակորդեոնի և դաշնամուրի համար, 2005 թ.
«Canticle» ձայնի (+ 3 գոնգ և 2 տամ-տամ) և ամպլիֆիկացված ալտ-ֆլեյտայի համար, 2006 թ.
«Cahier de Tristesse II» նվագախմբի համար, 2007 թ.
«Cahier de Tristesse IIb» 16 մենակատարի համար, 2007 թ.
«Vénus» ձայնի, հոբոյի, թավջութակի և դաշնամուրի համար, 2008 թ.
«Litanies» դաշնամուրի համար, 2008-2009 թթ.
«Epistles» ձայնի, հոբոյի, թավջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար, 2009-2010 թթ.
«Klänge der verwüsteten Täler I» ալտ-ֆլեյտայի և կլարնետի համար, 2009/2011 թ.
«Underground: Traces» կոնտրաբասի համար, 2010 թ.
«Lament» մենակատար ալտի, 2 ձայնի և փոքր անսամբլի համար, 2010 թ.
«Klänge der verwüsteten Täler II» 9 մենակատարի համար, 2011 թ.
«Adonaïs» 11 մենակատարի համար, 2011 թ.
«Morton’s farewell» ֆլեյտայի և տավիղի համար, 2012 թ.
«si…alors…» Klavierstück I դաշնամուրի համար, 2012 թ.
«Drei instanzen» (խոսք՝ Տ. Չախչախյանի) ձայնի և դաշնամուրի համար, 2012 թ.
«Conditio sine qua non: en dialogues avec P.K.» 6 մենակատարի համար, 2012-2013 թթ.
«Intus» լուպոֆոնի, թավջութակի, կոնտրաֆորտեյի և դաշնամուրի համար, 2013 թ.
«Tagh to Rainer…(in memoriam)» 8 մենակատարի համար, 2014 թ.

 

Կոչումներ, մրցանակներ, գիտական աստիճան, պետական պարգևներ

1998 թ. Երևանում «Ամադեուս» պատանի կոմպոզիտորների մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
2003 թ. Երևանում «Ա. Խաչատրյան-100» երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
2003 թ. Երևանում «Բ. Բրիտտեն-90» երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
2005 թ. Ցյուրիխում «Pre-Art» կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
2011 թ. Բեռնում «Kiefer-Hablitzel» արվեստագետների մրցույթում արժանացել է բարձրագույն մրցանակի:
2011 թ. Բեռնում «Flüchtwege» կոմպոզիտորների միջազգային մրցույթում արժաանցել է 1-ին մրցանակի:
2011 թ. Լիլլում «International Composer Pyramid»-ի ընտրված 10 կոմպոզիտորներից է:
2013 թ. Բեռնում «Protonwerk #3» նախագծի ընտրված 5 կոմպոզիտորներից է:

  

Միջազգային պատվերներ

2007 թ. անսամբլ Laboratorium, Լյուցերն, Շվեյցարիա («Cahier de Tristesse IIb»)
2008 թ. անսամբլ Aequatuor, Ցյուրիխ, Շվեյցարիա («Vénus»)
2008 թ. անսամբլ XXI Jahrhundert, Վիեննա, Ավստրիա («Between dream and reality»)
2009 թ. անսամբլ Aequatuor, Ցյուրիխ, Շվեյցարիա («Epistles»)
2010 թ. Armenia հիմնադրամ, Ժնև, Շվեյցարիա («Lament»)
2011 թ. International Composer Pyramid, Ֆրանսիա/Անգլիա («Adonaïs»)
2011 թ. անսամբլ Nostri Temporis, Կիև, Ուկրաինա («Klänge der verwüsteten Täler I»)
2012 թ. անսամբլ Proton, Բեռն, Շվեյցարիա («Morton’s farewell»)
2013 թ. անսամբլ Paul Klee, Բեռն, Շվեյցարիա («Conditio sine qua non: en dialogues avec P.K.»)
2013 թ. անսամբլ Proton, Բեռն, Շվեյցարիա («Intus»)
2014 թ. անսամբլ Oktoplus (NDR), Հաննովեր, Գերմանիա ( «Tagh to Rainer…(in memoriam)» )
2014 թ. անսամբլ Convergence, Վրաստան/Հայաստան/Շվեյցարիա (նոր ստեղծագործություն)
2014 թ. Dilijan փառատոն, Լոս Անջելես, ԱՄՆ (նոր ստեղծագործություն)